Հայկական մաս
Տարբերվող Ամանորյա ավանդույթներ Մեսխեթում
Սամցխե-Ջավախքում մուսուլման մեսխերի, հայերի, վրացիների և հույների Ամանօրյա ավանդույթները դարերի ընթացքում այնքան են միացել, որ հաճախ շփոթում են, որ սովորույթը որ ազգությանն է պատկանում:
Չնայած սրան, հարավային Վրաստանում ցանկացած էթնոս պահպանել է գոնե մի ավանդույթ, որը մնացածներից տարբերվում է:
Հայրենադարձված մեսխերը պատմական հայրենիք վերադարձել են շրջանի Ամանօրյա ավանդույթներով, որը Սամցխե- Ջավախքում դեռ տարիներ առաջ են մոռացել: Հարավային Վրաստան վերադարձողները ասում են, որ նման ծեսեր կատարվել են միայն Միջին Ասիայում:

Երկու տասնամյակ տարի առաջ Վրաստան վերադարձած Խուցիշվիլիների ընտանիքում տոնածառն են զարդարում: Մահմեդական մեսխեթցիների սեղանին ալկոհոլային խմիչք չեք կարող գտնել: Փոխարենը նրանք հյուրերին հյուրընկալում են քաղցր հյութով: Ամանորյա սեղանին վրացական ուտեստներից բացի «ուզբեկական փլաֆ» ունեն: Նրանց ամանորյա ավանդույթները հիմնականում կապված են ընտանիքում հաջողության հետ:

« Տատիկ-պապիկներից եմ լսել, որ Փոքր Ասիայ տեղափոխված մահմեդական մեսխ վրացիները տեղացիներից տարբերվող ավանդույթներ ունեին: Օրինակ, Գորգրի վրա եգիպտացորեն լցնելը: Սա ընտանիքում լիության նշան է»,- պատմում է Զաիդա Խուցիշվիլին:

Խոսակցությանը միանում է Զաիդաի ավագ քույրը՛ Աիդան և ևս մեկ հին ավանդույթ է մեջբերում:
« Տեղահանված մեսխերը Նոր Տարվա գիշերը տներում ներս էին բերում հորթ կամ այծ: Սա նույնպես լիության նշան է, որ ընտանիքում ընդլայնում լինի»,- ավելացնում է Աիդա Խուցիշվիլին:




Մանջալելուա - Ախալցիխեում ապրող հայ բնակչության համար Ամանորը առանց այս արարողության երբեք չի սկսվում: Դեկտեմբերի 31-ին երեխաները վազվզում են փողոցներում , բղավում և թակում են բոլոր դռները: Տանտերը նրանց միրգ եւ քաղցրավենիք պետք է բաժանի:

« Մանջալելուա բառը նշանակում է, որ աղաչում ենք Աստծուն, և ողորմություն խնդրում: Դեկտեմբերը այն ամիսն է, երբ յուրաքանչյուր ընտանիք ունի իր բերքը: Դրա համար էլ ով ինչ հնարավորություն ունի պետք է տա ուրիշներին»,- ասում է Թինա Հակոբյանը և նվերներ բաժանում մոտ 10 երեխաների:



Խոզի միս, 3 տեսակի- կաղամբի, խաղողի և պասուս տոլմա, սուջուխ և բաստուրմա, հայկական կոնյակ- հայկական տոնական սեղանը զարդարել առանց նշված ուտեստների անհնար է: Եւս մեկ ավանդույթ է հանդիսանում մինչև ամանօրը սուջուխի պատրաստումը, որը Նախատոնական պատրաստություններից ամենաերկարատևն է համարվում:



Հրեական աշխարհում 5779 թվականն է: Նոր Տարին, այսինքն Ռոշ Պաշանա-ն Ախալցիխեում հրեաները Սեպտեմբերի 10-ին նշեցին: Չնայած սրան, Ամանօրը նշում են նաև հունվարի 1-ին: Եթե այս օրերին լինեք նրանց տներում, տոնական սեղաններին աղ փնտրել չսկսեք անգամ: Փոխարենը, անպատճառ պետք է համտեսեք նուռն ու մեղրը, որպես երկար կյանքի և անուշության խորհրդանիշ:
Շանտոբա- այսինքն քաղցր տարի, այսպես են շնորհավորում Գալիք Նոր Տարին մեսխերը Ախալցիխեի հրեաներին:

« Երբ հրեական Նոր Տարին է գալիս, անպայման է գնալ Սինագոգա:Մոմ վառել և պատարագին ներկա լինելը նույնպես: Ով որ գիտի երբ է մեր Նոր Տարին, գալիս են և շնորհավորում: Հունվարի մեկին մենք ենք գնում և շնորհավորում»,- ասում է հույն բբնակչության ղեկավար Սիմոն Լեվիշվիլին:



«Այսպիսի քաղցրությամբ ծերացեք»- այս արտահայտությամբ սկսվում է նոր տարին Կվինցխաձեների մոտ: Սպիտակ «չոխա» հագնված տան ավագը բոլորին կերակրում է մեղրով, որը ամբողջ տարին քաղցրությամբ անցկացնելու խորհրդանիշն է, Տեղական մեսխերը նոր տարվա համար պատրաստում են ավանդական ուտեստներ եւ կատարում են հնագույն ամանորյա ծեսերը:



« Նախկինում ցանկալի էր, ընտանիքում, Նոր Տարվա գիշերը տարպապիկը և թոռնիկը միասին մտնեին տուն: Պապիկը անցյալն է, թոռնիկը հետնորդը, ապագան»,- հին մեսխական ավանդույթները հիշում է Վասիլ Կվինցխաձեն:



Չնայած տարբեր կրոնական համոզմունքներին, էթնիկ ծագումներին եւ ավանդույթներին, Սամցխե-Ջավախքում բնակվող բոլոր քաղաքացիների համար նոր- 2019 թվականը սվելի լավ կյանքի եւ երազանքների իրականացման հետ է կապվում:


Print E-mail
FaceBook Twitter Google
ამავე კატეგორიაში
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում 1216 բակալավր և 88 մագիստրներ են սովորում:
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում 1216 բակալավր և 88 մագիստրներ են սովորում:
17:31 / 16.03.2019
Ռուդոլֆ Բալոդյանը միակ գլխարկագործն է Ախալցիխեում, ով գլխարկներ կարել սովորել է իր նախնիներից
Ռուդոլֆ Բալոդյանը միակ գլխարկագործն է Ախալցիխեում, ով գլխարկներ կարել սովորել է իր նախնիներից
13:15 / 16.03.2019
Ախալցիխեի ֆուտբոլային թիմը ստեղծվել է  2005 թվականին:
Ախալցիխեի ֆուտբոլային թիմը ստեղծվել է 2005 թվականին:
10:43 / 16.03.2019
Վալեում, Ստալինի փողոցի բնակիչները 30-40 րոպե ժամանակ ունեն, որպեսզի ամբողջ օրվա համար ջուր ունենան:
Վալեում, Ստալինի փողոցի բնակիչները 30-40 րոպե ժամանակ ունեն, որպեսզի ամբողջ օրվա համար ջուր ունենան:
16:08 / 13.03.2019
Սուրբ Նինոի Վրաստան գալու պատմությունը բեմի վրա կցուցադրի «Մեսխի փռթոսանին»
Սուրբ Նինոի Վրաստան գալու պատմությունը բեմի վրա կցուցադրի «Մեսխի փռթոսանին»
15:34 / 13.03.2019
Facebook
კვირის პოპულარული
ახალციხეში 49 ე.წ. „ჭკვიანი კამერა“ დაამონტაჟეს - ნახეთ ადგილები
11:02 / 12.03.2019
შინაგან საქმეთა სამინისტროს ერთობლივი ოპერაციების ცენტრის ინფორმაციით, ახალციხის მუნიციპალიტეტის ტერიტორიაზე, 49 ვიდეოსამეთვალყურეო კამერაა დამონტაჟებული.
გეგმიური სარეაბილიტაციო სამუშაოების გამო, ელექტროენერგიის მიწოდება შეეზღუდება „ენერგო-პრო ჯორჯიას“ აბონენტების ნაწილს
16:35 / 12.03.2019
გამანაწილებელ ქსელში დაგეგმილი სარეაბილიტაციო სამუშაოების გამო 13 მარტს ელექტროენერგიის მიწოდება
დოკუმენტური ფილმი
Phatman sews a blanket for a neighbor.
სრულად
19:00 / 18.01.2019
ხალხის აზრით
რამ განაპირობა ფეხბურთის გუნდის დაშლა?
10:11 / 16.03.2019
ახალციხის საფეხბურთო კლუბი 2005 წელს დაარსდა.
ამინდი
ახალციხე -3 - 8 °C
img
ახალქალაქი -8 - 3 °C
img
ასპინძა -3 - 7 °C
img
ადიგენი 8 - 13 °C
img
ბორჯომი -1 - 11 °C
img
თბილისი 2 - 12 °C
img
აბასთუმანი -4 - 5 °C
img
ბაკურიანი -5 - 1 °C
img
ნინოწმინდა -8 - 3 °C
img
ვალუტა
EUR
EUR
1
3.0458
TRY
TRY
1
0.4912
USD
USD
1
2.6840
RUB
RUB
100
4.1590
კალენდარი
«« მარტი 2019 »»
25262728 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
დონორები