Նորություններ
Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Բարսելոնի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հայտնել է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է նաև Բարսելոնայի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իրենց ուղերձներում Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներ Մարտա Ռոսիկը և Միրիամ Նոգերասը մտահոգություն էին հայտնել, որ Իսպանիան դեռ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Նրանք նշել էին, որ շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ:
| Print |