Նորություններ
Հարսանիքներ անցկացնելու մասին
Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեի հայտարարությամբ, հարսանիքների, հոգեհացերի և բանկետների հետ կապված սոցիալական միջոցառումների անցկացման սահմանափակումն ուժի մեջ է:

Նրա խոսքով, հունիսի 1-ից հանգստյան օրերին սննդի կետերի համար գործող սահմանափակումները ամբողջությամբ կվերացվեն:

«Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին մենք որոշեցինք մեղմացնել հանգստյան օրերին սննդի կետերի համար գործող սահմանափակումները, մասնավորապես, ամբողջ Վրաստանի սննդի կետերն իրավունք ստացան հանգստյան օրերին հյուրեր ընդունել միայն բաց տարածքում: Համակարգող խորհրդի այսօրվա որոշմամբ, հունիսի 1-ից, հանգստյան օրերին սննդի օբյեկտների համար գործող սահմանափակումներն ամբողջությամբ կվերացվեն, ինչը նշանակում է, որ նրանք կկարողանան հյուրեր ընդունել նույնիսկ ներսում՝ փակ տարածքում», – ասաց Գիորգի Ղիբրաձեն:
| Print |