Լուրեր
Ախալցիխեում հրդեհի հետևանքով մարդ է մահացել
Ախալցիխեում հրդեհի հետևանքով 58-ամյա տղամարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 25-ի երեկոյան։ Մահացածին եղբորորդին գտել է սեփական անկողնում:

Ընտանիքի անդամները ենթադրում են, որ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և քնել է վառած ծխախոտով։

Դին տարվել է փորձաքննության։ Դեպքի վայրում աշխատում էին հրշեջներն ու իրավապահ մարմինները։ Սպասում ենք ՆԳՆ-ի պատասխանին, թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը։


| Print |
თეგები: հրդեհ /