Լուրեր
Ստորագրահավաք՝ դասղեկների աշխատավարձի բարձրացման պահանջով
Այսօր՝ հունվարի 5-ին, ստորագրահավաք է սկսվել, որով Վրաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչները  պահանջում են բարձրացնել դասղեկների աշխատավարձը: Տեղեկությունն այս մասին տարածում է EDU.ARIS.GE-ն:

Ստորագրահավաքի տեքստում նշված է, որ հանրակրթական դպրոցների դասղեկների աշխատավարձը 80 լարի է։ Մինչդեռ երկրում ամեն ինչի գները աղետալիորեն բարձրացել են, այդ 80 լարին չի հերիքում անգամ երկու օրվա համար։

Ըստ ստորագրահավաքի տեքստի՝ 2022 թվականի սեպտեմբերին ուսուցիչների խնդրանքով ստեղծված նախաձեռնող խումբն այս խնդիրը ներկայացրել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը (ԿԳՆ)։

| Print |