Քաղաքականություն
Հարևան երկրներին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարեւան երկրներին կոչ է անում չսրել իրավիճակը և սահմանափակումներ չկիրառել։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Մարշալ Ռոկոսովսկի» լաստանավում դրոշի բարձրացման արարողության ժամանակ։

«Ես նրանց խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը, սահմանափակումներ չկիրառել։ Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները և կշարունակենք կատարել դրանք։ Մենք այստեղ իրավիճակի սրման կամ մեր հարաբերությունները սրելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասել է նա։
| Print |