Հասարակություն
Որպեսզի իրենց լիարժեք քաղաքացի զգան, պետք է լավ սովորեն վրացերենը. Աստղիկ Սաղաթելյան
Աստղիկ Սաղաթելյանը Դամալա գյուղում արդեն 26 տարի պետական ​​լեզու է սովորեցնում ազգությամբ հայ երեխաներին։ Նա ասում է, որ «երեխաների համար սովորելը ամենևին էլ դժվար չէ»։ Բայց եթե վրացական միջավայրում ապրեն, ընդհանրապես դժվարություն չեն ունենա։ Խնդիրն այն է, որ Դամալան հիմնականում հայաբնակ է, իսկ երեխաները առավոտից երեկո հայերի շրջապատում են»։
Դասերից հետո զբաղվում է գյուղատնտեսությամբ: Դժվարանում է համատեղել աշխատանքն ու հողագործությունը, բայց այլ ելք չունի։ Գյուղում ամեն ինչ պետք է հասցնի, հատկապես, երբ որդին ուսանող է և սովորում է մայրաքաղաքում: 47-ամյա ուսուցչուհին երեք երեխա ունի: 

Որպեսզի Վրաստանում երիտասարդներն իրենց լիարժեք քաղաքացի զգան, Աստղիկը խորհուրդ է տալիս լավ սովորել պետական ​​լեզուն։ Վրաց լեզվի ուսուցչուհին նշում է Դամալա գյուղում արտագաղթի բարձր ցուցանիշը և ասում, որ աշակերտների թիվը գրեթե կրկնակի նվազել է, և դպրոցում մնացել է ընդամենը 150 երեխա։

«Նախկինում Դամալայի դպրոցն ուներ շատ աշակերտներ, բայց քանի որ շատերը գնացին Ռուսաստան, բնականաբար նվազեց երեխաների թիվը»:

Աստղիկը կարծում է, որ նրանք, ովքեր չեն ծուլանում սովորել և լավ են տիրապետում պետական ​​լեզվին, աշխատանք կստանան և միշտ կհասնեն իրենց նպատակներին։


| Print |
თეგები: Աստղիկ /