Հասարակություն
Երթ՝ ընդդեմ «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի
Հանրապետության հրապարակից խորհրդարանի ուղղությամբ ընթանում է «Հանուն ազատության» երթ։

Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «Վրացական երազանք»-ի նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։

Հանրահավաքի մասնակիցների թվում են հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Բողոքի մասնակիցներին ծաղիկներ են բերվել։

«Մենք ծաղիկներ ենք բերել, որ բաժանենք ազատության երթի մասնակիցներին ու ասենք, որ մենք դրական, ազատամարտիկ մարդիկ ենք։ Մենք երթ ենք անցկացնում՝ հարգելու այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվել են երկրի անկախության և ազատության համար։ Պետք է բոլորին տեղեկացնենք, որ պայքարը չի ավարտվել։ Ազատության համար պայքարը դժվար է, բայց մենք հաղթելու ենք»,- ասել է «Թափանցիկություն Վրաստան»-ի ղեկավար Էկա Գիգաուրին։

«Ազգային շարժման» անդամ Գիորգի Բոտկովելիի կարծիքով՝ Վրաստանում ընդունված օրենքների նախագծերը պետք է ծառայեն մարդկանց ավելի լավ ապրելուն, ավելի լավ եկամուտներին, առողջապահությանը, ավելի լավ աշխատանք ապահովելուն։

«Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որը նույնական է Պուտինի ներկայացրած օրենքի նախագծին»,- ասել է Գիորգի Բոտկովելին։
| Print |