Նորություններ
Որքանո՞վ կտուգանվի հին համարանիշներով մեքենայի սեփականատերը
Այսօրվանից հին համարանիշներով ավտոմեքենայի տեղաշարժը կլինի վարչական իրավախախտում և ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի:

Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տեղեկությամբ, ապրիլի 1-ից հետո, ցանկացած քաղաքացի դեռ կարող է փոխել իր մեքենայի համարանիշները, առանց գործակալության տարածքային ստորաբաժանումներ մեքենան բերելու և զննելու:

Տուգանքը կազմում է 250 լարի: Այս գումարով վարորդները կտուգանվեն այդքան անգամ, որքան կերթևեկեն հին համարանիշներ ունեցող մեքենայով:
| Print |