Լուրեր
«Կարմրուկի դեպքերը կրկին կշատանան»-Հիվանդությունների ազգային կենտրոն։

 

«Չնայած նրան, որ կարմրուկի դեպքերը նվազագույնին են հասել, միևնույն է, հանգիստ չպետք է լինենք»,-այս մասին հայտարարում է հիվանդությունների հսկման և առողջության ազգային կենտրոնի տնօրեն՝ Ամիրան Գամկրելիձեն։

Նոր ուսումնական տարվա սկսման հետ, դպրոցներում և մանկապարտեզային հաստատություններում կանխատեսում են կարմրուկի դեպքերի աճ։ Հիվանդությունների ազգային կենտրոնում հայտարարում են, որ 2019 թվականը աշխարհում կհիշվի,  որպես կարմրուկի լայն տարածման տարի, սա վերաբերվում է նաև Վրաստանին։

Վրաստանում, Սեպտեմբերի 6-ի տվյալներով, կարմրուկի 3 910 դեպք է գրանցվել, մահով ավարտվել է այստեղից երկուսը։ Ամեն շաբաթ Վրաստանում կարմրուկով վարակվում է 5-10 մարդ։

«Ուզում ենք հիշեցնել բնակչությանը, որ ստուգեն երեխաների վակցինացման օրացույցը։ Երեխան պատվաստումն անցնում է 2 անգամ; Մեկ և հինգ տարեկան հասակում։ Եթե դպրոց մտնող երեխան 2 անգամ չի սրսկվել, պետք է խնդրենք ծնողին, եթե իհարկե դեմ չէ, անցնեն այս վակցինացումը»,-հայտարարում է Հիվանդությունների հսկման ազգային կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամկրելիձեն։
| Print |