Լուրեր
Էժանացել է արդյոք բենզինը Վրաստանում
Թեեւ աշխարհում վառելիքի գների առումով դրական միտում կա, Վրաստանի գազալցակայաններում գների նվազում չի նկատվում, վառելիքի առանձին կատեգորիաների գինը դեռ 4 լարիից ավելի է։

Առաջարկում ենք տվյալներ, թե ինչ գներ են սահմանված տարբեր գազալցակայաններում.

Այսօրվա դրությամբ «ՍՈԿԱՐ»-ի գազալցակայաններում՝
«Պրեմիում»-ի 1 լիտրի գինը 3,94 լարի է;
«Ռեգուլյար» - 3,79;
«Սուպեր» - 4,05;
Եվրոդիզելն արժե 4,30 լարի։
Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա դրա գինը 4,10 լարի է։

Diesel Energy-ի գինը «Վիսոլ» գազալցակայաններում 4,22 լարի է;
«Էկո դիզել» տեսակի վառելիքի գինը՝ 4,43 լարի;
«Ecopremium»-ը և «Euro Regular»-ը ներկայումս արժեն 3,97 և 3,84 լարի;
«Էկո Սուպեր»-ի գինը կազմել է 4,09 լարի։

Gulf-ում G-Force Premium-ի 1 լիտրի արժեքը 3,95 լարի է;
«G-Force Euro Regular» - արժե 3,83 լարի;
«Ռեգուլյար»-ի 1 լիտրի գինը՝ 3,75;
«Սուպեր»-ի գինը 4,09 լարի է։
Ինչ վերաբերում է Եվրոդիզելին և G-Force Euro դիզելին, ապա դրանց արժեքը կազմում է 4,34 և 4,39 լարի։

Այսօրվա դրությամբ Lukoil գազալցակայաններում՝
«Պրեմիում ավանգարդ» տեսակն արժե 3,94 լարի,
Euro Regular-ը՝ 3,81 լարի;
«Եվրո դիզել» տեսակի վառելիքը՝ 4,28 լարի,
«Սուպեր էկտո» տեսակի վառելիքը՝ 4,05 լարի։

Ինչ վերաբերում է Rompetrol բենզալցակայաններին, ապա այսօրվա դրությամբ efix եվրոդիզելի գինը 4,25 լարի է;
«Եվրոդիզել» 1 լիտրը՝ 4,17 լարի:
Ինչ վերաբերում է վառելիքի այլ տեսակներին, ապա «Եվրո Պրեմիում»-ը` 3,96 լարի;
«Եվրոռեգուլյար» տեսակի վառելիք՝ 3,80 լարի;
«Սուպեր» տեսակի վառելիքն արժե 4,12 լարի։
| Print |