Լուրեր
Վրաստանում գազի ութ տարվա պաշարներով հանքավայր է հայտնաբերվել
Վրաստանում գազի ութ տարվա պաշարներով հանքավայր է հայտնաբերվել։

Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում։ Այս մասին BMG հեռուստաալիքին ասել է Վրաստանի նավթի եւ գազի պետական ​​գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։

Նրա խոսքով՝ Block Energy-ն «կվերադառնա այս նախագիծ արդեն հաստատված պլանով» 2022 թվականի վերջին/2023 թվականի սկզբին։ Նախատեսվում է հորիզոնական հորատումներ իրականացնել, ինչը թույլ կտա ավելի շատ կոմերցիոն գազ արդյունահանել։
| Print |