Լուրեր
Հրդեհի ութերորդ օրը. Ի՞նչ իրավիճակ է աղետի գոտում
Բորջոմիի մունիցիպալիտետում ողջ գիշեր ուժեղացված ուժերով շարունակաբար իրականացվել են հրդեհի տեղայնացման և լուծարման աշխատանքները։ Ներկայումս կրակի լիկվիդացված և տեղայնացված օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Ըստ նրանց հաղորդագրության՝ գործընթացին դեռևս ակտիվորեն մասնակցում են ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները։

«Սահմանային ոստիկանության ուղղաթիռներն ու Թուրքիայի Հանրապետության երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռները վերսկսել են իրենց աշխատանքը առավոտից։

Կիրճում պարբերաբար ուժգին քամիներ են գրանցվում, ինչը խոչընդոտում է հրդեհի մարման գործընթացը, սակայն հրշեջները տարբեր նախարարությունների աշխատակիցների օգնությամբ ամեն ինչ անում են հրդեհի տարածումը կանխելու և տեղայնացնելու համար։

Դժվար, անմատչելի տեղանքում, որտեղ կենդանի ուժի միջոցով հնարավոր չէ տեղայնացման և լուծարման աշխատանքներ իրականացնել, հրդեհաշիջման աշխատանքներն ակտիվորեն իրականացնում են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները և Թուրքիայի Հանրապետության երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռներ»,- հայտնել են ՆԳՆ-ից։
| Print |