Լուրեր
Ախալցիխեում հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել

Ախալցիխեում մի քանի կիլոմետր երկարությամբ բեռնատարների հերթ է: Քաղաքի մուտքի մոտ կայանված հարյուրավոր բեռնատարներ շարժվել են դեպի Վալեի սահմանային անցակետ, սակայն կանգնեցվել են իրավապահների կողմից։ Վարորդներն ասում են, որ չգիտեն պատճառը: Տարանցիկ բեռնափոխադրողները չգիտեն, թե երբ կթույլատրվի շարունակել ճանապարհը։ Վարորդների խոսքով՝ նրանցից ոմանք փչացող ապրանքներ ունեն, և ստիպված են գիշերել իրենց մեքենաներում։

Բեռնատարները հիմնականում գալիս են Ռուսաստանից և բեռներ են տեղափոխում Թուրքիա։

Պարեզլու համար սահմանին կուտակվա հերթերի պատճառը զանգահարեցինք Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն, որտեղից մեր զանգերին չեն պատասխանում:
| Print |