Լուրեր
Բակուրիանիում որոնողափրկարարական աշխատանքները չեն վերսկսվել
Բակուրիանիում ուժգին քամու և ձնահյուսի վտանգի պատճառով այսօր առավոտյան չեն կարողացել վերսկսել ձնահյուսի մեջ հայտնված տղամարդու որոնողական աշխատանքները։

Երկու օր փրկարարներն ու տասնյակ տեղացիներ բահերով ու փրկարարական տեխնիկայով որոնում էին 47-ամյա տղամարդուն։

Աշխատանքը բարդացնում է անմատչելի տեղն ու ձյան մեծ զանգվածը, ինչի պատճառով տեխնիկան չի կարող աշխատել տարածքում։ Մարտի 29-ին որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են նաեւ կինոլոգներ։
| Print |