Լուրեր
Ձնահյուսից տղամարդու դին հայտնաբերվել է
ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները Բորջոմիի մունիցիպալիտետի Բակուրիանի քաղաքում ինտենսիվ որոնողական աշխատանքների արդյունքում ձնահյուսի տակ մնացած տղամարդու դի են հայտնաբերել։

Աշխատանքներում ներգրավված են եղել շուրջ 200 հրշեջներ, սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ, փրկարարական անօդաչու թռչող սարքեր, շների ծառայություն և Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ։

«Փրկարարների ուժերով մահացածի դին ձյան զանգվածից դուրս է բերվել, կատարվում են համապատասխան իրավական ընթացակարգեր»,- ասված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ։
| Print |