Տնտեսություն
Վրաստանում վարունգը թանկացել է
2023 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,6 տոկոս։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 4,1 տոկոս։

Geostat-ի տվյալներով՝ հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային ապրանքներից ամենաշատը թանկացել է վարունգը՝ 50 տոկոսով։

2023 թվականի հունվար-մայիսին աճել է վարունգի տարեկան ներմուծումը։ Մասնավորապես, այս տարվա առաջին 5 ամսում ներմուծումը կազմել է 9 130 տոննա, որը կազմել է 3 559 340 ԱՄՆ դոլար։ Անցած տարվա հունվար-մայիսին երկիր է ներկրվել 8429 տոննա թարմ վարունգ՝ 2 միլիոն 781 հազար 360 ԱՄՆ դոլար արժողությամբ։

Այս տարվա առաջին 5 ամիսներին վարունգ է ներկրվել ընդհանուր առմամբ 4 երկրից։ Ներմուծող երկրների ցանկը հետևյալն է.
  • Ադրբեջան- 5 480 ԱՄՆ դոլար;
  • Հայաստան- 10 580 ԱՄՆ դոլար;
  • Իրան- 356 600 ԱՄՆ դոլար;
  • Թուրքիա- 3 186 670 ԱՄՆ դոլար:
| Print |
თეგები: გაძვირდა / კიტრი /