Տնտեսություն
Վրաստանում վարունգի ներկրումն ավելացել է՝ որքան արժե այն
2023 թվականի հունվար-հուլիսին Վրաստանը գնել է 9,144 տոննա վարունգ՝ 3,564,460 ԱՄՆ դոլար արժողությամբ, ինչը գրեթե մեկ միլիոն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում երկիր է ներկրվել 2 մլն 786 հազար 460 դոլարի 8 մլն 444 տոննա վարունգ։ Ըստ այդմ, ստացվում է, որ եթե անցյալ տարի մեկ կիլոգրամ վարունգը Վրաստանի վրա արժեցել է միջինը 32 ցենտ, ապա այս տարի այդ գինը բարձրացել է մինչև 39 ցենտ։

Նշենք, որ ինչպես անցած, այնպես էլ այս տարի վարունգ ամենաշատը ներկրվել է Թուրքիայից։ Ավելի կոնկրետ՝ 2023 թվականի հունվար-հուլիսին Վրաստանը Թուրքիայում գնել է 8182 տոննա 3 միլիոն 191 հազար 790 ԱՄՆ դոլար արժողությամբ վարունգ։ Երկրորդ տեղում Իրանը (920 տոննա 356 600 դոլար արժողությամբ) եւ Հայաստանն (26 տոննա 10 580 դոլար արժողությամբ) են։

Ինչ վերաբերում է 2022 թվականին, ապա անցած տարի 12 ամսում Վրաստանը գնել է 4,060,800 դոլար արժողությամբ 11,875 տոննա վարունգ։ Հիմնական ներկրողը Թուրքիան էր, որին բաժին է ընկել գնման մոտ 86%-ը (10133 տոննա՝ 3487190 դոլար), իսկ մնացած մասը ներկրվել է Իրանից (1741 տոննա՝ 573620 դոլար):
| Print |