Իրավունք
Ծեծկռտուք Ախալցիխեում՝ 5 անձի նկատմամբ գրավ է կիրառվել (Տեսանյութ)

Ախալցիխեի շրջանային դատարանը գրավ է կիրառել խմբակային բռնության մեջ մեղադրվող հինգ անձի նկատմամբ։ Նրանցից երկուսը պետք է վճարեն 20-20 հազար լարի, իսկ մյուս երեքը՝ 5-5 հազար լարի։

Գործը վերաբերում է օգոստոսի 30-ին տեղի ունեցած ծեծկռտուքին։ Երիտասարդների միջեւ բանավոր վեճը վերածվել է ֆիզիկական բախման: Հինգ անձ ձերբակալվել է, երկուսը՝ վիրավորվել, որոնցից մեկը Գ.Ջ.-նՆա բուժվում է Թբիլիսիի New Hospital-ում։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ Թե որն է եղել նախ բանավեճի և ապա ծեծկռտուքի պատճառը, այս փուլում հայտնի չէ։ Դիդիմամիշվիլի փողոցում տեղի ունեցած առճակատումից հետո ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին առաջին մասի «բ» և «գ» ենթակետերով, որը վերաբերում է երկու և ավելի անձանց նկատմամբ խմբակային բռնությանը։


| Print |