Եղանակ
Քամին և սառնամանիքը կուժեղանան՝ եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Օդերեւութաբան Կոբա Փարտենաձեն գրում է, որ առաջիկա օրերին քամին կուժեղանա, իսկ Վրաստանում ձմռանը բնորոշ եղանակը կշարունակվի։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև փետրվարի 25-ը Վրաստանում սպասվում է ամպամած, բայց առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 23-ին և 24-ին Ախալցիխեում ցերեկը պետք է սպասել +6 և +7, գիշերը՝ -4 և -5 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է +5 և +7 աստիճան, գիշերը՝ -5 և -6 աստիճան։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է 0-ից +2 աստիճան տաքություն, գիշերը՝ -8 և -12 աստիճան, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -1 և +1, իսկ գիշերը՝ -8 և -12 աստիճան ցրտահարություն։

Մարզի հանգստավայրերում սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում կանխատեսվում է անձրեւային եղանակ։
| Print |