Եղանակ
Որքա՞ն ժամանակ կպահպանվի առանց տեղումների եղանակը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Արևմտյան Վրաստանում մինչև մարտի 4-ը կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ։ Տեղ-տեղ քամին կփչի արևելյան կողմից։

Փետրվարի 29-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի +11, իսկ գիշերը՝ -2 աստիճան։ 

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +2, գիշերը՝ -10 աստիճան ցրտահարություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -+5, իսկ գիշերը՝ -9 աստիճան։

Մարզի հանգստավայրերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է անձրեւային եղանակ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև մարտի 2-ը Վրաստանում սպասվում է ամպամած, բայց առանց տեղումների եղանակ։
| Print |