27-ամյա Դավիթ Գասիտաշվիլին վերականգնողական կուրսեր է անցնում:
Երիտասարդը մեկ տարի և 9 ամիս առաջ ավտովթարի է ենթարկվել, որից հետո երկարատև բուժումները և բարդ ընթացակարգը դեռևս չի ավարտվել: Հիմա նրա միակ նպատակը ինքնուրույն քայլելն է:
Երկու հենակներին ամուր հենվելով, կարողանում է քայլափոխ անել: Աստիճանները նրա համար խոչընդոտ են, սակայն դժվարությունների հաղթահարումը ժամանակի ընթացքում նրա համար էլ ավելի է հեշտանում: Դավիթ Գասիտաշվիլին նոր իրավիճակին աստիճանաբար հարմարվում է, և իր կյանքը կրկին անգամ, սկսում է 27 տարեկանից:
Մոտ 20 օր է մարզասրահի եւ մերսման սրահների ամենօրյա հյուրն է: Ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով փորձում է վերադառնալ իր ամենօրյա (նախկին) կյանքին: Երիտասարդ տղամարդը ցանկանում է առանց վթարի հետևանքով կորցրած աչ ոտքի, ազատ տեղաշարժվել:
Օրվա ամենածանր և դժվար ժամանակահատվածը կեսօրն է: Մարզասրահում անցկացված ժամանակը աստիճանաբար ավելացել է 30 րոպեից մինչեւ երկու ժամ: Ժամանակի հետ ավելացել են նաև ծանրության և վարժությունների քանակը: Մկաների լարման մեջ նրան օգնում է իր անձնական մարզիչը:
«Կրծքի և ձախ ոտքի խնդիր կար: Մկանները դադարի վիճակում էին, և չէին գործում: Փոքր ուշ սկսեց շարժումներ անել: Հիմա արդյունք ունենք, նրա շարժումները վերականգնվում են և աստիճանաբար վերադառնում է կատարյալ իրավիճակին: Շատ համառ է, պայքարող: Շարժառիթ է տալիս մարդկանց, ում պարապմունք և վերականգնողական գործընթաց է հարկավոր»,- ասում է Սպարտակ Թաքթաքիձեն:
Վերականգնողական մերսման և էլեկտրոնային սարքավորումների համար օրվա ընթացքում կես ժամ է տրամադրում:
Տատիանա Բլիաձեն փորձում է վերահսկել Դավիթի մկանների տևական կծկումը: Առաջընթացը նկատելի դարձավ մեկ շաբաթում:Ինքնուրույն նստում է, շարժվում, տեղաշարժվում:
Ավտոճանապարհային պատահարը գրանցվել է 2017 թվականին: Թեթև մեքենան, որում նստած էին Դավիթը և իր երկու ընկերը, գյուղ Ռուսթավում սահել և կորցնելով կառավարությունը, ընկել է գետը:
Երեք ամիս նա եղել է կոմատոզ վիճակում: Այս օրվան հասնելու համար, նա կատարել է 16 վիրահատություն: Դեղորայքներ մինչ օրս ընդունում է: Մայիսին, ավտովթարից երկու տարի անց, բժիշկները հերթական անգամ ուսումնասիրում են Դավիթի իրավիճակը:
Պատահարը, որը ամբողջովին փոխեց երիտասարդի կյանքը, նա չի հիշում: Վթարի մասին խոսելուց նա խուսափում է, սակայն երթևկության կաննոների մասին կարող է անվերջ բացատրել: Ասում է, որ մեքենայով տեղաշարժվելիս, անվտանգության համար անհրաժեշտ է պահպանել բոլոր ճանապարհատրանսպորտային կանոնները: Նա նաև նշում է, որ 24 ամիսների այս երկարատև բուժումը, հալածանքը հաղթահարում է իր ընկերների և ընտանիքի աջակցությամբ: Չի հերքում նաև իր անվերջ պայքարը:
Ավտովթարը, որտեղ վիրավորվել էր Դավիթ Գասիտաշվիլին, գրանցվել է Ներքին Գործերի Նախարարության վիճակագրությունում: Ըստ ոստիկանության բաժնի տվյալների, 2016-2018 թվականներին, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում 440 ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրնացվել: 3 տարիների ընթացքում, վթարների զոհ են դարձել 41 բնակիչ: Վթարների հիմնական պատճառ են համարում երթևեկության կանոնների խախտումը: