Երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:55 (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 17:55) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.37 աստիճան և արևելյան երկայնության 39.22 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Էլազիգ (նախկին Խարբերդ) քաղաքից 33 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ: