Վարչապետի պաշտոնում առաջինը կայցելեմ Ադրբեջան. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ վարչապետի պաշտոնում առաջինը կայցելի Ադրբեջան: Նրա խոսքով՝ «շատ լավ հարաբերություններ» ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ և կարծում է, որ նրանք կկարողանան լեզու գտնել սահմանի սահմանազատման-գծանշման հարցում:
«Ադրբեջանը մեր շատ մտերիմ ընկերն է, ռազմավարական գործընկեր երկիրը, որը ղեկավարում է իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Իմ առաջին այցերից մեկը, հավանաբար, կլինի Ադրբեջան:
Մենք երկխոսություն կվարենք մեր եղբայր երկրի` Ադրբեջանի հետ: Հավատում եմ, որ պարոն Ալիևը և մեր ընկեր ադրբեջանական կողմը խելամիտ որոշում կկայացնեն, և մենք խելամիտ որոշումներ կկայացնենք: Մենք կկարողանանք բանակցել և գտնել ընդհանուր լեզու: Մեզ համար սա դժվար չի լինի», — հայտարարել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում վրաց-ադրբեջանական սահմանի շուրջ լարվածություններ են առաջացել և սահմանազատման գործընթացում կան չհամաձայնեցված տարածքներ, որտեղ և գտնվում է Դավիթ Գարեջիի վանական համալիրը:
Ալիք Մեդիա