Բնակչության կարծիքով
Հանգստյան օրերի ազդեցությունը. Ի՞նչ արդյունք տվեց երկշաբաթյա անգործությունը
Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից հունվարի 3-ից մինչև հունվարի 15-ը հայտարարված հանգստյան օրերն ավարտվեցին: Այս ժամանակահատվածում Չէին աշխատում պետական և մասնավոր հաստատությունները, բացառությամբ՝ բանկերի, ռազմավարական նշանակության օբյեկտների և ծառայությունների:

Ախալցխացիներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արդյունք տվեց երկշաբաթյա արձակուրդը: Բնակչության մի մասը ասում է, որ սահմանափակումներին զուգահեռ ՝ կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը նվազել է: Իսկ տեղացիներից ոմանք նշում են, որ այս ընթացքում մարդիկ մնացել են գործազուրկ, հետեւաբար ՝ առանց որևէ եկամուտի:



Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |