Բնակչության կարծիքով
Ի՞նչ ազդեցություն ունեցավ վառելիքի թանկացումը
Վրաստանում ամենաէժան ու անորակ վառելիքն արժե 3 լարի 71 թեթրի։ Գազալցակայաններում նավթամթերքի գներն օրեցօր փոխվում են. Վառելիքի գների բարձրացումը մի քանի օրվա ընթացքում ազդել է սննդամթերքի գների վրա, ինչպես նաև միջքաղաքային երթուղայինների գները: Քաղաքացիներն ասում են, որ կյանքը գնալով դժվարանում է:

Վառելիքի գների կտրուկ աճի վրա ազդել են համաշխարհային զարգացումները։ Տեղացիները մտավախություն ունեն, որ նավթամթերքի գները կարող են էլ ավելի բարձրանալ, ինչն էլ ավելի կբարդացնի նրանց կյանքը։ Ֆերմերները պատրաստվում են գարնանային աշխատանքների մեկնարկին, իսկ վառելիքի բարձր գինը խանգարում է գյուղացիներին սկսել գործերը:

| Print |