Բնակչության կարծիքով
«Եղբայրներ ենք, եղբայրներ էլ պետք է մնանք»,- Ախալցխացիները ռուսների մասին

Զբոսաշրջության ազգային վարչության նոր վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հուլիսին Ռուսաստանից Վրաստան է ժամանել 156737 մարդ։ Աճող տվյալների ֆոնին, Վրաստանում պահանջում են Վրաստանում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել։ Ավելի քան 20 հազար մարդ ստորագրել է խնդրագիրը, որում նշվում է, որ երկու երկրների քաղաքացիները չպետք է կարողանան տարվա ընթացքում 3 ամսից ավելի մնալ Վրաստանում, ինչը երաշխավորում է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են մեր երկիր մեկնել միայն որպես զբոսաշրջիկ։

Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցը ծառայում է ապակայունացմանն ու պատերազմին ներքաշվելու շահերին։

Ախալցիխեի քաղաքացիներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ժամկետներով և պայմաններով պետք է ՌԴ քաղաքացիները մուտք գործեն Վրաստան։
| Print |