Բնակչության կարծիքով
Վրաստանի յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացին մտածում է արտագաղթի մասին

NDI-ի նոր ուսումնասիրության համաձայն՝ յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացի մտածում է արտագաղթի մասին։ Երկիրը լքելու ցանկությունը համեմատաբար մեծ է երիտասարդ քաղաքացիների և տղամարդկանց շրջանում։

Հարցումն անցկացվել է 2023 թվականի մարտի 17-23-ը՝ հեռախոսային հարցազրույցի ձևաչափով։ Հարցվողներն ընտրվել են պարզ պատահական ընտրանքով՝ զանգահարելով պատահական համարով:
| Print |