Բնակչության կարծիքով
«Եթե ինձ «դաժե» անվճար տանեն, չեմ գնա Ռուսաստան»,- Ախալցիխեի բնակիչներ

Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման դեմ բողոքել են քաղաքական կուսակցությունների և նրանց երիտասարդական կազմակերպությունների անդամները։ «Georgian Airways»-ը, որը սկսել է ուղիղ Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթերը, մայիսի 16-ի բողոքի ակցիայի հասցեատերերից էր։

Վրաստանում ԱՄՆ դեսպանն արդարացված է անվանել վրաց ժողովրդի մտահոգությունները: Ըստ Քելլի Դեգնանի.

«Հասկանալի է, թե ինչու է վրացի ժողովուրդը անհանգստանում, ինչու է ուզում իմանալ, թե ինչ գին պետք է վճարի Վրաստանը, եթե Ռուսաստանը հետագա քայլեր ձեռնարկի Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին փաստաթուղթ է ստորագրել, որով չեղարկվում է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության արգելքը, որն գործում էր 2019 թվականի ամռանից։ Պուտինի այս որոշումն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։

Նույն օրը հրապարակվել է Պուտինի երկրորդ հրամանագիրը, որով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվել մինչև 90 օր առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան։ «9-րդ ալիք»-ը տեղացիներից հետաքրքրվեց, թե ինչ են մտածում Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների և առանց վիզայի երթեւեկության մասին:
| Print |