Բնակչության կարծիքով
Որտեղի՞ց եք ստանում նորությունները և որքանո՞վ եք վստահում ստացած տեղեկատվությանը
Ինչու՞ է Ռուսաստանը միլիարդավոր գումարներ և հսկայական ջանքեր ծախսում տեղեկատվական պատերազմում, ո՞րն է ապատեղեկատվության և քարոզչության նպատակը և ինչ է առաջացնում ապատեղեկատվության նման հոսքը - հասարակական կազմակերպությունները կարծում են, որ վնասակար տեղեկատվության հետևում կանգնած է երկրում բևեռացման և ավտորիտար օրակարգի խթանումը։

Սամցխե-Ջավախեթիի հայ համայնքը խոսում է ռուսերեն, սա հայկական և ռուսական ալիքների այստեղ հայտնի լինելու պատճառներից մեկն է: Արդյունքում՝ բնակչությունը չգիտի, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ նրանք ապրում են, քանի որ տեղեկատվությունը ստանում են հիմնականում արտասահմանյան լրատվամիջոցներից և սովորաբար հավատում են այդ ալիքների պատմածին։

Ինչպես Ջավախեթիի բնակչության մեծամասնությունը, այնպես էլ Ախալցիխեի հայ համայնքը Ռուսաստանում սեզոնային աշխատանքով է պահում իրենց ընտանիքները և տեղեկատվություն էլ ստանում են ռուսական և հայկական ալիքներից։

Արդյո՞ք վստահում են ստացված տեղեկատվությանը և որտեղի՞ց են ստանում նորությունները,- այս հարցով «Իններորդ ալիքը» դիմել է բնակչությանը։

| Print |