Դիալոգ
Դիալոգ. «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենք

Վրաստանի խորհրդարանում գրանցվել է նաեւ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» երկրորդ օրինագիծը։ Դրա հեղինակը խորհրդարանական մեծամասնության մաս՝ «Ժողովրդական իշխանությունն» է։ Համաձայն այս օրենքի նախագծի՝ օտարերկրյա ուժ է համարվում օտարերկրյա պետության կառավարություն կամ քաղաքական կուսակցություն, ցանկացած անձ կամ իրավաբանական միավորում, որը ստեղծվել է օտարերկրյա պետության օրենքներով կամ իր հիմնական գործունեությունն իրականացնում է օտարերկրյա պետության տարածքում։

Փաստաթղթի համաձայն, յուրաքանչյուր ոք, ով համարվում է «օտարերկրյա գործակալ», պարտավոր է գրանցվել ռեեստրում, համապատասխան անունով։ Օրենքի նախագծով նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն։ Նախագծի հեղինակներն ասում են, որ սա ամերիկյան օրենքի վրացական տարբերակն է, սակայն հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները կարծում են, որ, ինչպես նախորդ օրինագիծը, այս մեկը նույնպես հակասում է ժողովրդավարական սկզբունքներին։

Հաղորդման թեման «ժողովրդական իշխանության» օրինագծերն են, որոնք վերաբերում են օտարերկրյա գործակալների և արտաքին ազդեցության գործակալների գրանցմանը։ Ո՞ւմ կարող է շնորհվել գործակալի կարգավիճակ, ի՞նչ է տեղի ունենում, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը գրանցման համար չի դիմում գլխավոր դատախազին: Ինչ խնդիրների կարող են բախվել  անհատները, հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, և ինչպիսի՞ վտանգներ են սպառնում հասարակությանը: Հաղորդման հյուրն է «Ժողովրդավարական մեսխերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գիորգի Անդղուլաձեն։

Հարցը հաղորդման ընթացքում կքննարկեն Ախալքալաքի jnews լրատվամիջոցի ղեկավար Ռիմա Ղարիբյանը, Ախալցիխեի քաղաքային խորհրդում «Ժողովրդական իշխանության» ներկայացուցիչ Սաբա Կբիլաշվիլին և քաղխորհրդի փոխնախագահ և «Վրացական երազանք»-ի Ախալցիխեի կազմակերպության նախագահ Դավիթ Տաբատաձեն։


| Print |