Նորություններ
Տրակտորը շրջվել և մխրճվել է երեք մեքենայի մեջ, կան վիրավորներ
Թբիլիսիի Բեժան Կալանդաձեի փողոցի խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ըստ առկա տեղեկությունների՝ տրակտորը շրջվել է և բախվել երեք ավտոմեքենայի։ Երկու մարդ վիրավորվել է:

ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն։
| Print |