Լուրեր
Ռուսական ուժերը զանգվածային հարձակում են սկսել Ուկրաինայի վրա
Ռուսական ուժերը զանգվածային հարձակում են սկսել Ուկրաինայի Կիրովոգրադի շրջանի վարչական կենտրոն Կրոպիվնիցկի քաղաքի վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ տուժել է տասը մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Մի քանի թաղամասերում տուժել են բնակելի շենքեր։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ սա ամենազանգվածային հարձակումն էր քաղաքի վրա պատերազմի սկզբից ի վեր։ Ռուսական ուժերը Կրոպիվնիցկիի վրա հարձակումն իրականացրել են Շահիդ անօդաչու թռչող սարքերի միջոցով։
| Print |