Էմզար Կվիցիանին Սամցխե-Ջավախքում մեկ գործակալ է նշանակում
22.02.2019
Գյուղ Գոգաշենը այն գյուղերից մեկն է, որի բնակիչները, խորհրդարանի անդամ Էմզար Կվիցիանիի կողմից բացված կենտրոնում անդամագրվելու ցանկություն հայտնեցին:
Գոգաշենում մոտ 70 ընտանիք են ապրում:Նրանց թվում 25-ը չամուսնացած երիտասարդներ են:
Գյուղապետ Զազա Նաթենաձեն ասում է, որ Կվիցիանիի կենտրոն ուղղարկված հայտարարությունում հիմնականում Նաթենաձեների, Աղդգոմելաձեների, Խուցիշվիլիների և Մոսիձեների ազգերն էին:Ամուսնանալ ցանկացողների տարիքային հասակը 20-ից 40-ի սահմաններում է: Որոնց թվում բոլորից հաճախ Նաթենաձե ազգն է շեշտվում:
«Այս խնդիրը գյուղում իսկապես գոյություն ունի: Գոգաշենը փոքր գյուղ է և ծանր սոցիալական պայմաններ կան: Դրա համար նման օգնությունից չենք հրաժարվելու»,- 9-րդ ալիքի հետ հարցազրույցում ասում է Զազա Նաթենաձեն:
Ըստ Էմզար Կվիցիանիի, գյուղ Գոգաշենից 30 տղամարդ «Վրացական արտագաղթի, ժողովրդագրական եւ տնտեսական կենտրոն»-ում անդամագրվելու հայցը արդեն ներկայացրել են: Նրանց ցուցակը պատգամավորին հանձնել է գյուղի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը: Էմզար Կվիցիանին հայտարարում է, որ կենտրոնի գործունեությունում հիգևոր անձիք նույնպես ներգրավված կլինեն:
Կենտրոնը հիմնականում կօգնի բարձր լեռնային տարածքներում բնակվող ընտանիքներին:
Առավելություն կտրվի նորաստեղծ ընտանիքներին: Սակայն «պատրիոտների դաշինքի» պատգամավորը կարծում է, որ այլ տարածաշրջանների համեմատ, Սամցխե-Ջավախքում նշված խնդիրը սաստիկ կարևոր չէ:
«Բարձր լեռնային տարածքներում այդքան էլ դժվար չէ ամեն ինչ, այլ տեղերում,օրինակ՝ Ռաճայում, Զեմո և Քվեմո Սվանեթում, Լեչխումում շատ ավելի ծանր իրավիճակ է»,- ասում է նա:
Ախալցիխեի բնակչության մեծ մասը ողջունում է ազգի բազմացման այս նախաձեռնությանը, սակայն մտածում են, որ «Վրացական արտագաղթի, ժողովրդագրական եւ տնտեսական կենտրոնը» այս խնդիրը լուծել չի կարող:
Կենտրոնի իրազեկման եւ եկամուտների բարձրացման նպատակով, Պատգամավորը հայտարարությունն արդեն գրել է ֆինանսական սպասարկման բաժնի պետի հասցեին: Հանրային ռեեստրը Էմզար Կվիցիանիի նոր նախաձեռնությունը՝ սիրահարների գրանցման մասին, արդեն հաստատել է: «Ներգաղթյալները գումար կտրամադրեն եւ կօգնեն նորաստեղծ ընտանիքներին: Կստեղծվեն գործակալներ, կտեղեկանան, որտեղ կան սիրահարներ,ում հարկավոր է նրանց օգնությունը»,- Պալիտրանյուսի եթերում հայտարարեց Էմզար Կվիցիանին:
Պատգամավորի խոսքով, զույգերը իրենց հայտարարությունը պետք է ներկայացնեն կենտրոնում: Խորհրդարանի պատգամավոր Էմզար Կվիցիանին սիրահարների հաշվապահական գործակալության ստեղծումից հետո աշխատում է ևս մեկ նոր օրենագծի վրա:
Նա նշում է, որ այս գաղափարի նպատակն է հոգալ երկրի ժողովրդագրական իրավիճակի մասին:
Նոր նախագծի համաձայն՝ լեռնային կարգավիճակի գյուղերում բնակվող բժիշկների կենսաթոշակը կավելանա եռակի, իսկ բուժքույրներինը՝ կրկնակի:
Բացի դրանից, առաջին և երկրորդ ծնված երեխայի համար,եթե ծնողներից մեկը բարձր լեռնային կարգավիճակի գյուղի բնակիչ է, 2 տարիների ընթացքում, ամեն ամիս 100 լարիի փոխարեն 500 լարի կստանան:
Ամեն երրորդ և հաջորդող երեխայի համար ՝ 2-ի փոխարեն 4 տարի, ամեն ամիս կստանան 200 լարի:
«Մեր նպատակն է, վրաց ազգը բազմացնել և պահպանել այն»,- հայտարարում է Էմզար Կվիցիանին: