Քաղաքականություն
Թբիլիսիում վնասված լրագրողներին Ախալցիխեում գործընկերները համերաշխություն ցուցադրեցին
Ախալցիխեում, շրջանային ոստիկանության բաժանմունքի դիմաց, տարածաշրջանային ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խաղաղ հանրահավաք անցկացրին:
Հանրահավաքի մասնակիցները միացան «Լրագրողական էթիկայի կանոնագրքով» հաստատված «մի կրակիր» հանրահավաքին:

Ներկաները հունիսի 20-ին, Խորհրդարանի շենքի դեմաց տեղի ունեցած իրադարձությունների և լրագրողների հանդեպ գործադրած բռնության դեմ ընդդիմություն ցուցադրեցին:

Տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչները Վրաստանի մասշտաբով, պահանջում են ժամանակին հետազոտել հարցը և համապատասխան լուծում տալ քաղաքացիական ոլորտում առաջացած խնդրին:

| Print |