Քաղաքականություն
Միխեիլ Բատիաշվիլին լքում է պաշտոնը

 

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել:

 

Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է խնդրել նախարարի պաշտոնից հեռանալ:

Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին:

Թե ով կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը դեռևս անհայտ է:

 

| Print |