Քաղաքականություն
Խուճապի մի մատնվեք, Վրաստանում առանձնահատուկ բան չկա. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում բնակչությանը, կորոնավարակի պատճառով խուճապի չմատնվել։

Գամղրելիձեի հայտարարությամբ այդ առումով Վրաստանում առանձնահատուկ բան տեղի չի ունենում։

Բացի այդ, Գամղրելիձեի խոսքով կորոնավարակի դեպքում, երկիրը պատրաստ է պատասխանել մարտահրավերին։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանի երկու քաղաքացիների մոտ, որոնք Չինաստանից հայրենիք էին վերադարձել տարբեր ճանապարհներով, որևէ տիպի վիրուս չի հայտնաբերվել:

Ինչպես հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն մամլո ասուլիսին, նրանցից երկուսն անցել են լաբորատոր հետազոտություն և նրանց առողջական վիճակը բավարար է:

Ամիրան Գամղրելիձեն լրագրողներին կոչ է արել բնակչությանը փոխանցել ճշգրիտ տեղեկություն:

«Երկիրն անում է ամեն բան, որպեսզի խուսափենք վարակի Վրաստան մուտքից»,- ասել է Գամղրելիձեն:
| Print |