Քաղաքականություն
Միխեիլ Սաակաշվիլի. Հպարտ եմ, Վանո Մերաբիշվիլու անկոտրում բնավորությամբ, բոլորին հաշտության կոչ եմ անում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում արձագանքել է Վանո Մերաբիշվիլու կողմից բանտը լքելուն:

Սաակաշվիլին գրում է, որ ողջունում է Վանո Մերաբիշվիլու ազատության մեջ լինելը, բազմամյա անմեղ կալանքից հետո:

Բացի այդ, Սաակաշվիլին ասում է, որ հպարտ է Վանո Մերաբիշվիլու անկոտրում բնավորությամբ:

Վրաստանի նախկին նախագահը բոլորին հաշտության կոչ է անում:

«Ողջունում եմ Վանո Մերաբիշվիլու ազատության մեջ գտնվելու փաստը, բազմամյա անմեղ կալանքից հետո: Հպարտ եմ, Վանո Մերաբիշվիլու անկոտրում բնավորությամբ: Համաձայն եմ, որ Իվանիշվելու ռեժիմն անպայման կավարտվի: Բոլորին հաշտության կոչ եմ անում»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում:

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին լքել է պատժակատարողական հաստատությունը: Նրա ազատազրկման ժամկետը լրացել է այսօր: 

1tv.ge
| Print |