Քաղաքականություն
«Մենք մերն արեցինք»,- հայ գյուղացիների ցույցն արդյունքի հասավ (Տեսանյութ)
Գյուղացիների արոտավայրերի եկվոր հովիվների ոչխարի մի մասը կհեռացվի վաղը, իսկ մյուսը` մի քանի օրից։ Այսպիսի պայմանավորվածության են եկել եկվոր հովիվները հայկական գյուղերի ֆերմերների հետ այն բանից հետո, երբ բողոքի ցույցի մասնակիցները բարձրացան իրենց արոտավայրեր ինքնուրույն ցրելու իրենց արոտավայրեր բերված ոչխարներին։

Տեղում մոբիլիզացբած էին նաեւ ոստիկաննական խմբեր ինչպես ներկա էին ներկայացուցիչներ քաղաքապետարանից։ Տեղացիների խոսքերով Վրաստանի ուրիշ շրջաններից Ախալցխա եկած հովիվները հասկացան կատարվածի լրջությունը եւ ինքնուրույն սկսեցին քանդել իրենց վրաններից մի քանիսը որպես ապացույց, որ իրենք հեռանում են հայկական գյուղերին պատկանող արոտավայրերից։

«Վաղը մի մասը կհեռանա իսկ մի քանի օրից մնացած ոչխարներին էլ կտանեն մեր շրջանից։ Մենք շատ լուրջ էին տրամադրված նույինիսկ ոստիկանները հասկացան, որ դրությունը լուրջ է։ Նրանք մեզ են խնդրել, որ վաղը առավոտյան ժամը 6:00-իմ գնանք օգնենք իրենց ոչխարներին տեղափոխելու գործում, որպեսզի կարողանան թողնել մեր արոտավայրերը»,-ասում է տեղացի ֆերմերներից մեկը։ Նյութի աղբյուր՝ Սամցխե-Ջավախքի լրատվական կայք:
| Print |