Քաղաքականություն
«Հիմա տանը, հեռուստացույցի մոտ նստելու ժամանակը չէ»,- ՄԱՇ
Ընդդիմության կողմից ծրագրված հանրահավաքին, այսօր կմիանան նաև Սամցխե-Ջավախքից: Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Ազգային շարժման ներկայացուցիչ՝ Կոբա Սանդրոշվիլին։

Սամցխե-Ջավախքից ցույցին միացել է մոտ 700 քաղաքացի:

«Երեկ տեղի ունեցածը տագնապալի ազդանշան է: Նախագահի բարդ առողջական վիճակը մեծացրել է ցուցարարների թիվը: Այսօր նախատեսված հանրահավաքին մասնակցելու համար Սամցխե-Ջավախքից մոբիլիզացվել է 700 մարդ։ Ցուցարարները որոշել են մնալ Թբիլիսիում։

Մենք մշտապես գնում ենք հանրահավաքների և մասնակցում ենք ընդդիմության բոլոր գործողություններին։ Պահանջներն անփոփոխ են։ Քաղաքացիական հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ ունի համարժեք վերաբերմունք ստանալու իրավունք, հատկապես երբ խոսվում է երկրի նախագահի մասին, ով ժամանակակից վրացական պետության հիմնադիրն է։ Տարրական բուժում չկա և իրականում Միշան սպանված է, անհնար է, որ նորմալ մարդը հանգիստ հետևի այս ամենին։

Հիմա ոչ ոք չի կասկածում, որ երկրի լինել-չլինելու հարցը լուծված է։ Մենք իշխանության մեջ ունենք հստակ ռուսամետ ուժ, դա միանշանակ է։ Մենք ուզում ենք ապրել նորմալ վիճակում, որտեղ գոնե արդար դատաքննության իրավունք կունենանք։ Այսօր մենք ունենք երկիրը փրկելու վերջին հնարավորությունը, հիմա տանը հեռուստացույց դիտելու և սոցցանցերում գրելու ժամանակը չէ։ Մենք պետք է դուրս գանք փողոց և ասենք կառավարությանը, որ այս երկիրը մեզ է պատկանում»,-
ասում է Միասնական Ազգային Շարժման ներկայացուցիչ՝ Կոբա Սանդրոշվիլին:

Երրորդ նախագահի առողջական վիճակը վատթարացել է երեկ՝ նոյեմբերի 18-ին,
նա կորցրել է գիտակցությունը։

| Print |