Արդեն 100 օր է, ինչ Ռուսաստանը սկսել է չարդարացված ագրեսիա. Զուրաբիշվիլի
Արդեն 100 օր է, ինչ Ռուսաստանը սկսել է չարդարացված ագրեսիա, և Ուկրաինան ցույց է տվել, որ կարող է հաղթել մի ուժի, որը ժամանակին համարվում էր անպարտելի, – «Twitter»-ում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«100 օր է անցել այն պահից, երբ Ռուսաստանը չարդարացված ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ։
100 օր, երբ Ուկրաինան ցույց տվեց, որ կարող է հաղթել մի ուժի, որը ժամանակին ընկալվում էր որպես անպարտելի։
100 օր, երբ Եվրոպան և քաղաքակիրթ աշխարհը միասնություն դրսևորեցին մարտահրավերների առջև:
#StandWithUkraine»,- «Twitter»-ում գրել է Վրաստանի նախագահը։