Քաղաքականություն
Եվրամիությունը բանակցություններ կսկսի Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ
Եվրամիությունը բանակցություններ կսկսի Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ:

Եվրահանձնաժողովի որոշմանն այսօր աջակցել են Եվրամիության Խորհրդում արտաքին գործերի նախարարները։

Ինչպես գրում է «Reuters»-ը, Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կգործի, եթե երկիրը համապատասխանի կոնկրետ պայմաններին։ Այնուամենայնիվ, գործընթացը կարող է տեւել մի քանի տարի:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով, «սա Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման կարևորագույն փուլն է, որը հիմնված է ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա»։
| Print |