Քաղաքականություն
Դատարանը վերականգնվել է, մեդիան անկախ է - Բիձինա Իվանիշվիլի

 

Ախալցիխեի կենտրոնում «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից հետո հավաքված շրջանի բնակիչներին դիմեց կուսակցության նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Նմանապես մյուս առաջնորդների, Իվանիշվիլին նույնպես կոչ արեց, որ հոկտեմբերի 26-ին ընտրություն կատարեն պատերազմի և խաղաղության միջև։ Իվանիշվիլին նաև անդրադարձավ նախկին իշխանության ժամանակաշրջանին և հայտարարեց, որ «Ազգային շարժումը» տարածաշրջանում էթնիկ բնակչությանը բախեցնում էր իրար և ոչինչ չէր անում վրացերեն սովորեցնելու համար։

Կուսակցության նախագահը խոսեց տարածաշրջանում իրականացված ծրագրերի մասին և խոստացավ տեղի բնակիչներին, որ 2025 թվականին տարածաշրջանը ամբողջությամբ գազիֆիկացվելու է։

«Ողջունում եմ Սամցխե-Ջավախեթիում՝ Վրաստանի այս զարմանահրաշ անկյունում ապրող մեր համաքաղաքացիներին, որոնք առանձնահատուկ պատմություն ունեն։ Ողջունում եմ վրացիներին, էթնիկ հայերին, այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին։ Մարդիկ, ովքեր ստեղծեցին հանդուրժողականության, հայրենասիրության, փոխադարձ հարգանքի, միասին կանգնելու, աշխատելու և միասին ապրելու յուրահատուկ փորձ և ցույց տվեցին բոլորին, որ չնայած տարաձայնություններին, այս երկրի երեխաները միշտ միասին են կանգնում դժվարությունների ժամանակ»,- նշել է «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին Ախալցխեում ելույթի ժամանակ: 

Իվանիշվիլիի խոսքով՝ Սամցխե-Ջավախեթիի յուրաքանչյուր անկյուն առանձնանում է իր յուրահատկությամբ, և դրանք բոլորը միասին Վրաստանի հարստությունն են, բայց ամենաթանկը մարդիկ են, ովքեր կյանքով են լցնում այս քաղաքներն ու գյուղերը։

«Այս անկյունի կարեւորության ու գեղեցկության մասին կարելի է երկար խոսել, մանավանդ, որ ամբողջ աշխարհում հազվադեպ կարելի է գտնել այնպիսի միջավայր, ինչպիսին այստեղ է, որտեղ բնությունն ու մարդիկ հրաշալի ներդաշնակորեն համակցված են միմյանց հետ։ Այս զարմանահրաշ տարածքում յուրաքանչյուր անկյուն առանձնանում է իր յուրահատկությամբ, և դրանք բոլորը միասին մեր երկրի, մեր Վրաստանի հարստությունն են, բայց բոլորից ամենաարժեքավորը դուք եք, ովքեր կյանքով են լցնում այս քաղաքներն ու գյուղերը»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։

Քաղաքի կենտրոնական փողոցները փակվել էին մի քանի օր առաջ։ Կուսակցական հանդիպմանը մեծ թվով ոստիկաններ էին մոբիլիզացված։ Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև համերգ։

 

| Print |