Քաղաքականություն
Ռուսաստանը խնդրանքով դիմել է Վրաստանին և Ադրբեջանին

 

Ռուսական էներգետիկ ընկերություն «Ինտեր ՌԱՕ»-ն քննարկում է արտակարգ իրավիճակների ժամանակ Վրաստանից և Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորությունը, հայտնում է ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինային։

«Մենք դիմել ենք երկու երկրներին՝ Ադրբեջանին և Վրաստանին՝ արտակարգ իրավիճակներում մատակարարման հնարավորության հարցով։ Յուրաքանչյուրին՝ 300 մեգավատ», - նշել է Ալեքսանդրա Պանինան։

Նրա խոսքով, առայժմ ոչ մի երկիր չի արձագանքել։

 

| Print |