Քաղաքականություն
Թբիլիսիում, ցույցի ցրման ժամանակ ձերբակալվել է Մանուչար Չաչանիձեն

 

Այսօր՝ նոյեմբերի 19-ի առավոտյան, «Կոալիցիա փոփոխությունների համար» տեղեկություններով, Մելիքիշվիլի պողոտայում ցույցի ցրման ժամանակ իրավապահները ձերբակալել են կոալիցիայի մի քանի անդամների։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրում է կոալիցիայի Սամցխե-Ջավախեթիի համակարգող Նիկոլոզ Բեգիշվիլին, ձերբակալվածների թվում է կոալիցիայի անդամ և Ռուսթավիի ընտրական շտաբի ղեկավար, Ախալցիխեի բնակիչ Մանուչար Չաչանիձեն։ Ցույցի ցրման ժամանակ ձերբակալվել են նաև անդամներ Սաբա Ծղվիտարիձեն և Ռեզի Դումբաձեն։

Մելիքիշվիլիի պողոտայում ցույցի ցրման ժամանակ ձերբակալվել է նաև «Մթավարի արխի»-ի օպերատորը։

Բացի ձերբակալվածներից, ենթադրաբար, այսպես կոչված պղպեղի սպրեյի կիրառման հետևանքով վնասվածքներ է ստացել «Ախալի» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նիկա Քվիտատիանին, ով տեղափոխվել է կլինիկա։

 

| Print |