Քաղաքականություն
Եվրոպայի խորհրդարանում այսօր Վրաստանի վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն
Եվրոպայի խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, պատգամավորները կքննարկեն «Վրաստանում խաղաղ, պրոեվրոպացի ցուցարարների բռնի ցրման» հարցը։

Քննարկումները տեղի կունենան տեղական ժամանակով 10:50-ին։

Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա ժողովրդավարության և ժողովրդագրության հարցերով հանձնակատարի տեղակալ Դուբրավկա Շուիցան։

Բացի այդ, լիագումար նիստի ընթացքում ելույթ կունենան Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի ներկայացուցիչները։
| Print |