Տնտեսություն
Տուրիստային Աբասթումանի երկու կողմերը
Մայիսի 20-ից Աբասթումանում սկսվում է փոշոտման սեզոնը, այսինքն երբ սոճին և եղևնին ծաղկում են: Այս մեկ ամիսն այն ժամանակաշրջանն է, երբ բոլորը փորձում են գնալ հանգստավայր: Չնայած թանկացած կյանքին, Աբասթումանիի բնակիչները այցելուներին առաջարկում են նույն մատչելի գները, որոնք գործում էին մինչ համաճարակը: Պատճառը վիրուսի տարածումից հետո այցելուների թվի կրկնակի կրճատումն է: Կորոնավիրուսից հետո բխող կանոնակարգերի պատճառով, փոքր, բայց եզակի հանգստավայրի բնակիչները հայտնվել են բարդ իրավիճակում: Ինչի՞ց են բողոքում զբոսաշրջությունից կախված Աբասթումանիի բնակիչները, ի՞նչ է պատասխանում կառավարությունը, և որո՞նք են փորձագետների գնահատականները:

Նուգզար Աթոշվիլին ապրում է Աբասթումանում: Ի տարբերություն հարևանների, որոնք միայն բնակարաններ են վարձով տալիս, նա գտել է այլ եկամուտի աղբյուր: Միջին հասակի տղամարդը «Ռոշա» այգում հանգստացողներին առաջարկում է զբոսանք 15 ձիերով: Հատկապես փոքրերը սիրում են ինքնուրույն ձի հեծնել, բարդ գործե նա կատարում է հաճույքով: Չնայած թանկ կյանքին, նա դեռ ստիպված է հաճախորդներին սպասարկել հին գնով ՝ 3 լարիով: Սակայն արդեն երկրորդ տարին է, սա նույնպես երազանք է դարձե՝ Covid19– ից հետո հանգստավայրում այցելուների քանակը նվազել է:

«Առավոտից երեկո որ գոնե 20 լարի աշխատեմ, ինչպես եք կարծում, այդ գումարը ինչպե՞ս կհերիքի: Երկու շիշ բուսական յուղ անգամ գնել չենք կարող:Երեխաներ ունեմ՝ 8 հոգանոց ընտանիք: Մեկ պարկ ալյուրն արժե 80 լարի, ե՞րբ կհավաքեմ այդ գումարը, որ գնեմ: Մեզ մոտ հացն արժե 80 թեթրի, օրական 6-8 հաց է հարկավոր: Մսի մասին խոսելն ավելորդ է, մակարոն և նման բաներ ենք գնում»,- պատմում է Նուգզար Աթոշվիլին և ավելացնում, որ օրվա ընթացքում նա ստիպված է լինում բարդ աշխատանք կատարել և հիմնականում գործ ունենալ սոցիալապես բարդ պայմաններում ապրող մարդկանց հետ»:

Տարիել Մամուլաշվիլին և նրա կինը տարիներ շարունակ ղեկավարում են ընտանեկան հյուրանոցով: Աբասթումանիի բնակիչներից շատերի նման, նա իր հացի գումարը վաստակում էր բնակարաններ վարձելով: Հանգստավայրում տուրիստական սեզոնը հիմնականում տևում է չորս ամիս: Այդ իսկ պատճառով, նա փորձում է հավաքել գոնե կոմունալ վճարների գումարը, որը պետք է վճարի այս փոքր հատվածի համար ամբողջ տարվա ընթացքում, չնայած եկամուտ չունի: «Հին հաճախորդներն այս ժամանակահատվածում նախօրոք ամրագրում էին ամռան համար սենյակներ, բայց դեռ ոչ ոք չի հետաքրքրվել»:

Ավելի քան երկու տասնամյակ Էնդելաձեները Աբասթումանիի մուտքի մոտ հյուրանոց և լողավազան են աշխատացնում: Հյուրանոցների տերերն ու աշխատակիցները մնացին առանց եկամուտի ՝ մեկ տարվա դադարից հետո: Նվազող այցելուների համար, ծառայության գներն այստեղ նույնպես չի փոխվել:

«Շատ մեծ վնաս ստացանք: Բոլորը կարիքավոր են, քիչ հանգստացող է գալիս: Ոչ հյուրանոցի, ոչ էր լողավազանի գները չենք թանկացրել, առանց այն էլ մարդ չի գալիս»,- ասում է Նելի Էնդելաձեն և հիշում, որ այս ժամանակահատվածում, նախկինում այցելուները այլ հյուրանոցներ էին փնտրում, քանի որ իր հյուրանոցում ազատ տեղեր չկային:

Փոշոտման շրջանում փոքր երեխաներ ունեցող ընտանիքները հանգստանում են Աբասթումանում: Իմունիտետի բարձրացման և շնչառական համակարգի բուժման համար հարկավոր է առնվազն 10 օր անցկացնել առողջարանային հանգստավայրում: Անի Զեդգինիձեն հինգ տարի շարունակ միջնորդում էր 15 ընտանեկան հյուրանոցների և հանգստացողների միջև: Նա ասում է, որ հանգստավայրն անցյալ տարվա համեմատ այս տարի այլեւս չի բողոքում զբոսաշրջիկների քանակից:

Ի տարբերություն բնակչության, Ադիգենիի քաղաքապետը հուսով է, որ այս տարի բոլոր ընտանեկան և ցանցային հյուրանոցները կբեռնվեն հավասարապես: «Փաստացի կհասնի գագաթնակետին»,- հայտարարում է Զաքարիա Էնդելաձեն և հորդորում բնակչությանը, հնարավորինս շատերն այցելեն հանգստավայր: «Մարդիկ պետք է ներշնչեն այս փոշին, քանի որ այն կենսական նշանակություն ունի, հատկապես համաճարակի ժամանակ»: Նրա խոսքով ՝ Կենտրոնական զբոսայգու վերականգնման պատճառով, այս տարի ռեստորանը չի գործի: Փոփոխություններ կան նաև Աբաստումանիի ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մեջ:

«Աբասթումանիի երկամյա ծրագիրը նախատեսում է «Ռոշա» զբոսայգու վերականգնում, ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, հեծանվային գոտիների դասավորում և հանգստի գոտիների գեղեցկացում: Անտառի երկու կողմերում արահետների դասավորությունն արդեն ավարտված է ՝ ավելի քան 100 կմ ընդհանուր հեռավորության վրա: Այն բավականին արդյունավետ է, և հանգստացողներին մնում է վայելել փոշոտման սեզոնը: Չնայած համաճարակին, Աբաստումանին փոշոտման շրջանում երբեք մարդկանց պակաս չի ունեցել, բայց այս տարի ավելի շատ առատություն կա», - հայտարարում է Ադիգենիի քաղաքապետ՝ Զաքարիա Էնդելաձեն:

«Ինչպես համաճարակից առաջ էր, այդքան մարդաշատ չէ, բայց փոշոտման շրջանում Աբասթումանին այցելուներ: Չենք կարող ասել, որ առողջարանը դատարկ է: Աբասթումանին ունի հատուկ կլիմա, զբոսաշրջիկների մեծ քանակը պայմանավորված է հենց սրանով: Բոլորը հուսով են, որ հետկովիդային շրջանում իրենց առողջությունն Աբասթումանում էլ ավելի կբարելավվի, քան ցանկացած այլ հանգստավայրում: Դա հենց այն փաստն է, որը մարդկանց բազմություն է առաջացնում», - ասում է Սամցխե-Ջավախեթում պետական հոգաբարձուի տեղակալ՝ Շալվա Բերձենիշվիլին:

Փոշոտման շրջանում հանգստավայր այցելողը ուշադրության է արժանացնում Աբաստումանիի յուրահատկությանը և կարծում է, որ Կովիդ19-ի պայմաններում նրա նշանակությունը կրկնապատկվել է:
Փորձագետները չեն կիսում կառավարության պաթոսը: 2020-21 գարուն / ամառ տուրիստական սեզոնի գնահատման ժամանակ, մասնագետները բացատրում են, որ փոքր հանգստավայրում հանգստացողների միանվագ գործունեությունը ոչինչ չի նշանակում բիզնեսի կայունության համար: Զբոսաշրջության փորձագետ՝ Վախթանգ Ասաթաշվիլիի խոսքով, ճիշտ է, 2020 թվականի հետ համեմատ զբոսաշրջության ոլորտն ընդհանուր առմամբ փոքր-ինչ աշխուժացել է, բայց փոքր ու միջին բիզնեսն այս տարի դեռ չի աշխատում ինչպես հարկն է:

«Ինչ վերաբերում է հանգստի ավանդական տեսակներին, որոնք կապված են ծաղկման կամ փոշոտման հետ, ծանրաբեռնվածությունը բավականին ցածր է: Փոքր և միջին բիզնեսը, ցավոք, չի կարող աշխատել, քանի որ նրանց զանգվածային զբոսաշրջություն է անհրաժեշտ: Սպասումները վատատեսական են, հեռանկար չկա: Որ փուլերով կբացվի Երկրում զբոսաշրջության արդյունաբերությունը՝ ենթադրվում է սահմանների բացումը, մասսայական պատվաստումները, երբ է բացվելու տարածաշրջանի զբոսաշրջությունը և այլն: Այդ իսկ պատճառով, շատ խավար ապագա է նկատվում: Աբասթումանը բավական փոքր հանգստավայր է, ուստի մեծ հոսք չի պահանջվում, որպեսզի արդյունքը շոշափելի լինի: Սա շատ կարճ ժամանակահատված է ՝ կարճ պիկային ծանրաբեռնվածությամբ, ուստի սա ոչինչ չի նշանակում բիզնեսի կայունության համար», - բացատրում է Վախթանգ Ասաթաշվիլին:

Վատո Ասատաշվիլին նշում է նաև, որ մայիսը հիմնականում ակտիվ ամիս է հյուրանոցների համար, քանի որ այս ժամանակ անցկացվում են համաժողովներ և հանդիպումներ: Բացի այդ, փորձագետը արձագանքում է տարածաշրջանում ընթացող գործընթացներին և նշում, որ Ռուսաստանի կառավարության որոշումը ազդել է նաև դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքի վրա:

«Հենց ռուսական շուկան էր, որը մայիսին կարճ ժամանակով՝ երկու շաբաթով աղխատացրեց վրացական զբոսաշրջությունը, սա էլ այն ֆոնին, որ Ռուսաստանն ինքն է իր քաղաքացիների համար փակել արձակուրդը Թուրքիայում և տարանցիկ տարաբնույթ թռիչքներով, նրանց մի մասը ժամանեց Վրաստան: Ինչը որոշակի օգուտ է վրացական զբոսաշրջության համար: Բացի այդ, մայիսյան արձակուրդները ավելացան ռուսական շուկայի համար, որն ակտիվորեն գալիս էր Վրաստան», - ասում է Վախթանգ Ասաթաշվիլին:

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, 2020 թվականին տարածաշրջանում երկիր այցելուների միջին թիվը կազմում էր ամսական 2,7%: Ըստ զբոսաշրջային տարածքի ՝ տաս մասի բաժանված երկրում Սամցխե-Ջավախք և Գուրիան զբաղեցնում են վերջին տեղերը:
| Print |