Ոսկու արժեքը նվազում է
Ոսկու գինն ուրբաթ առավոտյան ընկնում է աճի երեք աճուրդային նստաշրջաններից հետո շտկման շրջանակներում, որոնց ընթացքում թանկարժեք մետաղը թանկացել էր ընդհանուր 2.4 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.3 տոկոսով կամ 5.35 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1792.55 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.05 տոկոսով եւ կազմել 23.488 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Ուրբաթ առավոտյան պղնձի գինն աճում է դոլարի արժեզրկման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0.1 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց մինչեւ 4.6143 դոլար (մոտ 0.45 կիլոգրամ):
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հինգշաբթի օրը երեք ամսվա ընթացքում մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 3.45 տոկոսով եւ կազմել 9.984 դոլար, ալյումինի գինն աճել է 1.6 տոկոսով՝ մինչեւ 3117 դոլար, ցինկի գինը՝ 3.73 տոկոսով՝ մինչեւ 3528.5 դոլար մեկ տոննայի դիմաց:
Ուրբաթ առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են դրա նկատմամբ պահանջարկի աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0.76 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 84.64 դոլար, WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը՝ 0.68 տոկոսով՝ մինչեւ 81.86 դոլար մեկ բարելի դիմաց: