Ռուբլին կրկին թանկացել է
Հունիսի 6-ին Վրաստանում գործում է լարիի պաշտոնական փոխարժեքը, որը սահմանվել և գործում էր երեք օրվա ընթացքում: Հունիսի 3-ին Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն, Վրաստանում էժանացել էին ռուբլին, դոլարը և եվրոն։
Այսօր Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հետևյալն է.
1 դոլար՝ 2,9707 լարի
1 եվրո՝ 3,1890 լարի
100 ռուբլի՝ 4,7773 լարի
Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հանգստյան օրերին դոլարը թանկացել է, իսկ մյուս փոխարժեքները տատանվում են։
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հունիսի 6-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 294 լարիով, գնվում՝ 297 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 43 լարիով, գնվում՝ 45 լարիով
100 եվրոն վաճառվում է 315 լարիով, գնվում՝ 320 լարիով