Վրաստանի ազգային բանկի կողմից հունիսի 10-ին, ժամը 17:00-ին սահմանված նոր փորխարժեքի համաձայն, ռուբլին ու դոլարը նվազել են:
Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն 100 ռուբլին արժե 5.0877 լարի։ Դեռ երեկ, ռուբլին ռեկորդ էր սահմանել և փոխարժեքը կազմում էր 5.2316 լարի:
Հունիսի 10-ին 1000 ռուբլին հատել էր 52 լարիի շեմը։ Սա հունիս ամսին ամենաբարձր ցուցանիշն էր:
Դոլարի փոխարժեքը նույնպես փոքր ինչ նվազել է և կազմում է 2.9622 լարի՝ մեկ դոլարի դիմաց։
Մեկ եվրոն արժե 3.1382 լարի։
Արժույթն ուժի մեջ է և կգործի մինչև հանգստյան օրերի ավարտը, այսինքն՝ մինչև հունիսի 13-ը։